Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հայտնաբերվել է նոր վիրուս. 1in.am

Հայտնաբերվել է նոր վիրուս. 1in.am

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են վիրուս, որն ազդում է առողջ մարդկանց ճանաչողական ունակությունների վրա: Այս մասին գրում է բրիտանական The Independent-ը: Նեբրասկայի համալսարանին կից Ջոն Հոփկինսի բժշկական դպրոցի մասնագետների անցկացրած հետազոտության համաձայն՝ այդ վիրուսը նախկինում երբեք չի նկատվել առողջ մարդկանց օրգանիզմում:

 

Գիտնականները վիրուսը հայտնաբերել են պատահաբար՝ մարդու կոկորդում միկրոբների ուսումնասիրման գործընթացում: Հետազոտության ընթացքում անսպասելիորեն պարզվել է, որ կոկորդում հայտնաբերված վիրուսի ԴՆԹ-ն համընկել է վիրուսի ԴՆԹ-ի հետ, որը վարակել է կանաչ ջրիմուռները:

 

Հետազոտությանը մասնակցած 90 մարդուց 40-ը եղել են այդ վիրուսի կրողներ և պակաս բավարար արդյունքներ են ցուցաբերել թեստերում՝ կապված տեսողական ընկալման արագության ու հստակության, ինչպես նաև ուշադրության մակարդակի հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ